ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը Բաքվում լրատվամիջոցների հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմական մատակարարումների մասին համաձայնագրերին։ Ամերիկացի դիվանագետն ասել է, որ յուրաքանչյուր երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի:
«Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը նույնպես աշխատում է այդ ուղղությամբ»,- հավելել է Օ'Բրայենը:
Նա նաև կարծիք է հայտնել, որ նոր սպառազինությունների գնումը վկայում է կողմերի միջև վստահություն ցածր մակարդակի մասին։