Հյուրանոց, ճոպանուղի, դահուկային ճեմուղի. «Արագած» ներդրումային ծրագիրը մարզում կստեղծի 1100-ից ավելի աշխատատեղ: Այն կյանքի կոչելու համար կառավարությունը գերակա շահ է ճանաչել Վարդենուտ, Արագած, Արայի և Շենավան բնակավայրերի որոշ հողատարածքներ: Վարդենուտի բնակիչների մի մասը բողոքում է՝ փոխհատուցման համար սահմանված գումարը համարժեք չէ: Ծրագիրն իրականացնող ընկերության ու պատասխանատու գերատեսչությունների արձագանքը Քրիստինե Թորոսյանն է լսել: