Մալաթիա-Սեբաստիա համայնքը 9 տարի անընդմեջ՝ 1999-ից 2008-ը, ղեկավարած թաղապետը մեղադրվում է համայնքի սեփականություն չհանդիսացող մանկապարտեզի տարածքը օտարելու համար։ 2004-ին 295 միլիոն դրամ արժեքով գույքը օտարվել է 30 միլիոն դրամով։ Գործով մեղադրյալ է նաև մանկապարտեզի գնորդը։ Նա էլ գործարքից հետո չի կատարել պայմանագրային պարտավորությունները, տարածքը մասնատել է, տվել վարձակալության կամ վաճառել։
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում։