ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վիկիլիքսի հիմնադիր Ջուլիան Ասանժին ներում շնորհելու հնարավորությունը չի դիտարկում։ Այդ մասին հայտարարել են Սպիտակ տնից։
«Ոչ, նման բան չի քննարկվում»,- ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերը։
Հիշեցնենք, որ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի դեմ հարուցված գործը կարճվել է: Նրան սպառնում էր 175 տարվա ազատազրկում:
Հաղորդվում էր, որ Ասանժի ազատ արձակումը հնարավոր է դարձել ԱՄՆ արդարադատության նախարարության հետ գործարքի շրջանակում: Դատարանում Ասանժն իրեն մեղավոր է ճանաչել լրտեսության մասին օրենքը խախտելու, ազգային անվտանգության համար վտանգ ներկայացնող տեղեկություն ստանալու և տարածելու համար: