Հայաստանն առաջընթաց է գրանցել Եվրոպայի խորհրդի նկատմամբ իր պարտավորությունների և հանձնառությունների կատարման հարցում, ԵԽԽՎ-ն ընդունել է Հայաստանի վերաբերյալ բանաձևը, ողջունել Հռոմի ստատուտի վավերացումը: Բանաձևում նշվում է, որ Հայաստանը շարունակում է ներգրավված լինել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի բանակցություններում՝ միջազգային վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու իր հանձնառությանը համապատասխան։ Վեհաժողովը ողջունել է նաև սահմանազատման մեկնարկը՝ ակնկալելով, որ գործընթացը կշարունակվի ամբողջ սահմանի երկայնքով:
Մանրամասները՝ տեսաշարում: