Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրով սահմանված աջակցության տրամադրման գործընթացն ապահովելու նպատակով որոշում է ընդունվել: Ծրագիրը հնարավորություն է տալիս 2020 թ. տեղահանված 4308 ընտանիքի (15.338 անձ) ՀՀ-ում հիփոթեքային վարկով ձեռք բերել բնակելի անշարժ գույք կամ կառուցել անհատական բնակելի տուն, որի շրջանակներում աջակցությունն ուղղվում է բացառապես հիփոթեքային վարկի ամենամսյա վճարների մարմանը։ Մայիսի 8-ի դրությամբ հավաստագիր է ստացել 3889 ընտանիք, որից 2626-ն իրացրել է հավաստագիրը, այսինքն՝ հիփոթեքային վարկավորմամբ ձեռք է բերել անշարժ գույք կամ ստացել է կառուցապատման վարկ։ Ըստ այդմ՝ առաջարկվում է վերոնշյալ որոշմամբ սահմանված ժամկետների պահպանման ու ծրագրի շահագործման բնականոն ընթացքի ապահովման (ուշացումների բացառման) նպատակով իրականացնել 2024 թ. երկրորդ և երրորդ եռամսյակների համար նախատեսված ֆինանսական միջոցների համալրում 1 մլրդ 150 մլն դրամով։ Միաժամանակ, 2024 թ. առաջին եռամսյակում և ապրիլ, մայիս ամիսներին փոխհատուցվել է 660 շահառուի՝ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վճարը՝ շուրջ 46,860,000 դրամ։ Հիմք ընդունելով վերոնշյալ ցուցանիշները՝ կանխատեսվում է, որ 2024 թ. երկրորդ (հունիս), երրորդ և չորրորդ եռամսյակներում նոր գործարքների թիվը կավելանա ամսական 60-ով, ինչի արդյունքում տարեվերջին գործարքների թիվը կկազմի 2842: