Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով Էստոնիայում է: Հայաստանի արտգործնախարարին ընդունել է երկրի խորհրդարանի նախագահը, այնուհետև կայացել է արտգործնախարարների հանդիպումը: Պաշտոնյաների հետ քննարկումների ընթացքում նախարար Միրզոյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, նշել, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորմանը, իսկ Ադրբեջանի հետ գրեթե ավարտել են աշխատանքը խաղաղության պայմանագրի նախագծի տեքստի վրա:
Մանրամասները՝ Անի Օհանյանի ռեպորտաժում։