Իրանում վաղը նախագահի ընտրություն է, ընտրապայքարում մնացել է 4 թեկնածու։ Նրանցից 3-ը պահպանողական են, մյուս թեկնածուն՝ բարեփոխական։ Պահպանողականները քարոզարշավի ընթացքում առաջարկում էին հանդես գալ մեկ թեկնածուով, և այս ընթացքում որոշները հանել են իրենց թեկնածությունը՝ հօգուտ իրենց գաղափարակիցների։
Իրանի արտաքին քաղաքական վեկտորի ի՞նչ փոփոխություններ սպասել այս արտահերթից հետո, իրանագետի տեսակետը՝ Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում։