Ադրբեջանի նախագահն ընդունել է Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետոյի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում է եղել նաև Իտալիայի արտաքին գործերի փոխնախարարը։
Իլհամ Ալիևը նշել է, որ սա նշանակալի օր է երկկողմ հարաբերությունների պատմության մեջ և ռազմատեխնիկական գործակցության ոլորտում։
«Բաքուն և Հռոմը հարաբերությունների նոր էջ են բացում», - հավելել է Ադրբեջանի նախագահը:
Նա բարձր է գնահատել այն փաստը, որ Իտալիան C-27J Spartan ռազմատրանսպորտային ինքնաթիռ է փոխանցել Բաքվին: Ալիևը նաև գոհունակություն է հայտնել քաղաքական, առևտրային, նավթագազային և այլ ոլորտներում երկկողմ գործակցության հետ կապված:
Ադրբեջանական կողմի տվյալով՝ Կրոզետոն էլ գոհունակություն է հայտնել պաշտպանական արդյունաբերության ոլորտում շփումների մեկնարկի կապակցությամբ։
Տարածաշրջանային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։