Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ժամանել Է Վրաստան, հանդիպել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլու հետ։
Լրատվամիջոցների տվյալով՝ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները։
Բայրամովը հանդիպում է ունենալու նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։