Կոմիի Հանրապետությունում երեկ տեղի ունեցած գնացքի վթարի հետևանքով արտակարգ դրություն է սահմանվել։
Երեկ Վորկուտա-Նովոռոսիյսկ մարդատար գնացքի տասնչորս վագոններից ինը դուրս են եկել գծերից: Կոմիի նահանգապետի տվյալով՝ գնացքում եղել է 195 ուղևոր և երկաթուղու 20 աշխատակից: Կողաշրջված վագոններից մեկի տակ հայտնաբերվել է տղամարդու դի։ Կան վիրավորներ․ նրանց թիվը չի հստակեցվում։
Նախնական տվյալով՝ ինը վագոնի վթարի պատճառ է դարձել երկաթգծի՝ տեղումներից հետո առաջացած էրոզիան։