Հայաստանի թիմը դարձել է Շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության արծաթե մեդալակիր։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Հայաստանը ներկայացնում էին Էմին Օհանյանը, Արսեն Դավթյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Էրիկ Գասպարյանը և Բենիկ Ագասարովը:
Վերջին խաղափուլում մեր շախմատիստները 3:1 հաշվով հաղթել են Ավստրիայի թիմին:
Մ18 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները տարել են 5 հաղթանակ, 1 անգամ ոչ-ոքի են գրանցել և կրել են 1 պարտություն:
Առաջին խաղափուլում մեր ընտրանին 3,5-0,5 հաշվով առավելության է հասել Իսրայելի Ռամատ Գան քաղաքի թիմի նկատմամբ, երկրորդ տուրում ոչ-ոքի (2-2) է գրանցել Սլովենիայի դեմ մրցախաղում, երրորդ տուրում 3-1 հաշվով հաղթել է Թուրքիայի թիմին, չորրորդ տուրում 2,5-1,5 հաշվով հաղթել է Իսրայելի գլխավոր թիմին, 5-րդ տուրում 1-3 հաշվով զիջել է Լեհաստանին, իսկ նախավերջին՝ 6-րդ տուրում, 2,5-1,5 հաշվով առավելության է հասել Գերմանիայի նկատմամբ:
Առաջնության հաղթող է դարձել Իսրայելի թիմը, որն առաջնության շրջանակում միակ պարտությունը կրել է Հայաստանի ներկայացուցիչներից: