Վերջերս, երբ ամբողջ հանրապետությունում հորդառատ անձրևներ էին, տեղումնառատ էր նաև Շիրակի մարզը: Մենք շրջել ենք բոլոր ջրամբարներով, ոչ մի վտանգավոր բան չենք գրանցել: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը՝ արձագանքելով հարցին, թե եթե հեղեղումներ լինեն, Շիրակի մարզը պատրա՞ստ է դիմակայելու հնարավոր աղետին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարզում մի քանի ջրամբար կա:
«Մենք շրջել ենք բոլոր ջրամբարներով (թե՛ Թավշուտի ջրամբարը, թե՛ Կառնուտի, թե՛ Արփիի, թե՛ Հոռոմի (Վարդաքարի) ջրամբարը), և ոչ մի վտանգավոր բան չենք գրանցել, թեպետ Արփի լիճը, այսինքն՝ Արփի ջրամբարը, իր ծավալով 105 մլն խորանարդ մետր է և ամբողջությամբ լցված է»,- ասաց մարզպետը: