Եկեք արձանագրենք, որ մինչև այս գոյություն ունեցող իրավիճակի պատճառով ենք մենք հայտնվել պատերազմում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ խոսելով Հայաստանի համար Ռուսաստանից ամբողջությամբ կախված լինելու հետևանքներից:
«Երբ Հայաստանն ամբողջությամբ կախված էր Ռուսաստանից, պատերազմ չե՞նք ունեցել՝ ունեցել ենք։ Եկեք արձանագրենք, որ մինչև այս գոյություն ունեցող իրավիճակի պատճառով ենք մենք հայտնվել պատերազմում, մենք փորձել ենք այս փոփոխություններով կայունություն բերել ու համոզված ենք, որ այս փոփոխությունները կայունություն են բերելու»,- ասել է Արմեն Գրիգորյանը։
Ըստ ԱԽ քարտուղարի՝ Ռուսաստանը վերցրել է Լեռնային Ղարաբաղը։ Առանց Ռուսաստանի թույլտվության՝ պատերազմ տեղի չէր ունենա:
«Սա է տեղի ունեցել, երբ մենք ամբողջովին կախված էինք Ռուսաստանից։ Ռուսաստանը եկել, մեր ձեռքից վերցրել է Լեռնային Ղարաբաղը, վերադարձրել է Ադրբեջանին, հետո հետ գնացել՝ սա է ամբողջ իրականությունը։ Ես պնդում եմ՝ Ռուսաստանը վերցրել է Լեռնային Ղարաբաղը։ Առանց Ռուսաստանի թույլտվության՝ պատերազմ տեղի չէր ունենա»,- ասել է Գրիգորյանը։