Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալեն Բերսեին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
«Ամենաջերմ շնորհավորանքները Եվրոպայի խորհրդի նորընտիր գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին՝ այդ պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Մենք ակնկալում ենք սերտ համագործակցություն՝ այս անհանգիստ ժամանակներում ԵԽ-ի հետագա ամրապնդման համար՝ հիմնված մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարության ընդհանուր արժեքների վրա: Դուք կարող եք ակնկալել Հայաստանի աջակցությունն այդ կարևոր առաքելության հարցում»,- գրել է Արարատ Միրզոյանը X-ի իր էջում: