Ռուսաստանը պատրաստ է գնալ Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման ճանապարհով և աջակցում է Թբիլիսիի նման նախաձեռնություններին, հունիսի 26-ին կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա հավելել է, որ ռուսական կողմը հիմք է ընդունում այն, որ հարաբերությունների կարգավորումը կհամապատասխանի երկու ժողովրդի շահերին։
Ինչպես հաղորդում է Regnum-ը, հունիսի 16-ին Վրաստանի «Համերաշխություն հանուն խաղաղության» կուսակցությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել էր չեղարկել պետությունների միջև վիզային ռեժիմը։ Կուսակցության միջազգային քարտուղար Մամուկա Պիպիան առաջարկել է Վրաստանի քաղաքացիների համար հեշտացնել աշխատանքի տեղավորման կանոնները: Նրա կարծիքով՝ նման միջոցառումները կնպաստեն երկրների հետագա մերձեցմանը և բարիդրացիական ու դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը:
Mtavari հեռուստաալիքը հունիսի 11-ին հաղորդել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը սկսել է պատրաստվել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը՝ 2008 թվականին դրանց խզումից 16 տարի անց: Նույն օրը՝ ավելի ուշ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կեղծ են անվանել վրացական ԶԼՄ-ներում դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանն ուղղված աշխատանքների մասին հաղորդագրությունները: