ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ մանկատան սաների՝ Արթուրի և Գարիկի հետ ծով են մեկնում:
«Երազանքներն իրականանալու հատկություն ունեն. երբ մայիսի 2-ին Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաների հետ Երևանում զբոսնում էինք, Արթուրը, ով կուրություն ունի, կարծեց, թե Հանրապետության հրապարակի շատրվանը ծով է. նա երազում էր ծովում լինել։ Երբ այդ դրվագը տանը պատմեցի վարչապետին, ասաց. «Աննա, այդ երեխային տար ծով»։
Եվ այսօր Արթուրի և նրա ընկեր Գարիկի հետ ծով ենք մեկնում։ Ու քանի որ թռիչքը հետաձգվեց, Արթուրն ու Գարիկը հնարավորություն ունեցան նաև հանդիպել վարչապետին և զրուցել նրա հետ»,- գրել է Աննա Հակոբյանը։