Հնդկաստանի համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, այն գտնվում է Եվրոպայի և Արևելքի միջև: Մեր երկրների միջև հաստատվել են լավ հարաբերություններ: «Արմենպրեսի» տվյալով՝ նման հայտարարություն է արել Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարը Եվրասիական գոտու երկրներից Հնդկաստան ժամանած լրագրողների խմբի հետ հանդիպման ժամանակ:
«Կան շատ հնարավորություններ` զարգացնելու փոխշահավետ կապերը մի շարք բնագավառներում՝ տնտեսական, մշակութային, քաղաքական և այլն: Այնպես որ, այստեղ շատ անելիքներ կան»,- ասել է Ջայշանկարը՝ խոսելով հայ-հնդկական հարաբերությունների մասին:
Մանրամասները՝ տեսաշարում: