Էրեբունիում ընթացիկ տարում մեկ տասնյակից ավելի բակեր կդառնան բարեկարգ ու հարմարավետ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Նախագծերը կյանքի կոչելու համար 2024թ. ընդհանուր առմամբ ավելի քան 260 ավտոտնակներով ու ցանկապատված տարածքներով փակված անհարմար բակերը կմաքրվեն ու կհանձնվեն բնակիչների տնօրինմանը:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է
«Մենք շարունակում ենք ստեղծել հարմարավետ և բարեկարգ պայմաններ ու միջավայր երևանցիների համար: Մեր հերթական կանգառը Էրեբունի վարչական շրջանն էր, որտեղ 2024թ. ընդհանուր առմամբ ավելի քան 260 ավտոտնակներով ու ցանկապատված տարածքներով փակված անհարմար բակերը մաքրվում են և փուլ առ փուլ վերադարձվում բնակիչներին»:
Մանրամասները՝ տեսանյութում։