Այսօր հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է Խոտ - Որոտան այլընտրանքային ճանապարհի մի հատվածը: Այս մասին հայտնում են Գորիսի համայնքապետարանից։
«Բացի այդ, սելավը վնասել է նաև բնակավայրի խմելու ջրի խողովակները։ Իրականացվում են քայլեր ճանապարհի երթևեկելիությունը վերականգնելու, վնասված խողովակները վերականգնելու ուղղությամբ»,- նշված է համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում։