Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Բախիտ Սուլթանովին: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում ֆինանսական ոլորտում առկա համագործակցությունը և դրա զարգացման հեռանկարները: Անդրադարձ է կատարվել նաև սոցիալական ապահովության ոլորտին առնչվող հարցերին: