Բաքվում հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարարը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչը:
Ըստ հաղորդագրության՝ Ջեյհուն Բայրամովը և Իգոր Խովաևը քննարկել են Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունները, տարածաշրջանային հարթակների շրջանակում իրականացվող աշխատանքները: Օրակարգում են եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, ներկայիս վիճակը և հեռանկարները, ինչպես նաև ընդհանուր առմամբ տարածաշրջանային զարգացումները:
Բայրամովը հերթական անգամ մեղադրել է Հայաստանին՝ Ադրբեջանի նկատմամբ, իբր, տարածքային պահանջներ ունենալու համար: Նա նշել է, թե, իբր, դա է խաղաղության գործընթացի հիմնական խոչընդոտը։