ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնում է, որ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորներով այսօր Բեռլինում հանդիպել են Գերմանիայի ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդների հետ:
«Կարևորեցինք Հայաստան-Գերմանիա երկկողմ համագործակցության խորացումը` քաղաքական, տնտեսական, էներգետիկ և մի շարք այլ ոլորտներում:
Քննարկեցինք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը` կարևորելով Գերմանիայի կառուցողական դերը այս հարցում:
Ներկայացրինք «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և տարածաշրջանի տնտեսական զարգացման հեռանկարները:
Հատուկ անդրադարձ կատարեցինք ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը»,- գրել է Կոնջորյանը: