Թեհրանը կշարունակի բարելավել հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ՝ Ասիական համագործակցության երկխոսության 19-րդ նախարարական հանդիպման շրջանակում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերին։ Նիստին մասնակցել է 41 օտարերկրյա պատվիրակություն, այդ թվում՝ ասիական երկրների արտաքին գործերի նախարարներ ու ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպությունների գլխավոր քարտուղարներ:
Ալի Բաղերին հիշեցրել է, որ Թեհրանն այժմ զարգացնում է հարաբերությունները, մասնավորապես, Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի, Բահրեյնի հետ:
«Որքան շատ տարածաշրջանային երկրները գործակցեն տարբեր ոլորտներում, այնքան արտաքին ուժերն ավելի քիչ կմիջամտեն: Հարևանների հետ Թեհրանի գործակցությունը կարող է ապահովել Իրանի և տարածաշրջանի ժողովրդի շահերը»,- հավելել է Ալի Բաղերին։
Մանրամասները՝ տեսաշարում: