Վերջին շրջանում զգալիորեն ավելացել են կենցաղային այրվածքներով դեպքերը: Այդ մասին ասված է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի Ֆեյսբուքի էջում:
«Լուսանկարները տեղադրում եմ` որպես զգոնության կոչ ծնողների, տան մյուս անդամների համար:
Հայաստանում տարեկան կենցաղային այրվածքների մոտ 3000 դեպք է գրանցվում:
700-800-ը ստացիոնար բուժում է պահանջում, մեծ մասը երեխաներ են, որոնց 95%-ի պատճառը կենցաղային այրվածքն է:
Սիրելի՛ ծնողներ, երեխաների համար ապահովե՛ք անվտանգ միջավայր, հեռո՛ւ պահեք նրանց տաքացնող սարքերից ու իրերից:
Ակնկալում եմ ձեր աջակցությունը՝ այս վիճակագրությունը նվազեցնելու հարցում:
Ծանոթացե՛ք և մտապահե՛ք նաև այրվածքի դեպքում առաջին բուժօգնության կանոնները:
Եթե ունեք հարցեր, գրե՛ք:
ttps://t.me/Min_Health»,- նշված է գրառման մեջ: