Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչը մեկնաբանել է Թբիլիսիից հնչող հայտարարությունները, թե «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումը Վրաստանը մոտեցնում է Եվրամիությանը:
«Այդպես չէ: Այդ օրենքը և դրա շուրջ բացասական զարգացումները հեռացնում են Վրաստանին Եվրամիությունից: Եթե այդ երկրի կառավարությունը չփոխի քաղաքական կուրսը, Վրաստանն առաջ չի շարժվի եվրաինտեգրման ուղով»,- պարզաբանել է Ժոզեպ Բորելը:
Նրա խոսքով՝ Եվրամիությունը կավելացնի աջակցությունը Վրաստանի քաղաքացիական հասարակությանն ու լրատվամիջոցներին, ինչպես նաև կաջակցի ընտրական գործընթացներին:
«Միաժամանակ կնվազեցնենք քաղաքական շփումները Վրաստանի հետ, կվերանայենք կառավարությանը ֆինանսական հատկացումները և Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով տրամադրվող աջակցությունը»,- մանրամասնել է Բորելը:
Մանրամասները՝ տեսաշարում: