Մեկնարկել է Երևանի ավագանու 2-րդ նստաշրջանի 5-րդ նիստը, որի օրակարգում ընդգրկված է 32 հարց: Օրակարգը հաստատվեց 37 կողմ, 17 ձեռնպահ ձայներով։ Հարցերից երկուսը զեկուցվող է։
Ավագանու ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչները պահանջեցին, որ զեկուցվող դառնան բոլոր հարցերը, սակայն քվեարկության արդյունքում մերժվեց ընդդիմության առաջարկը։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը, այդուամենայնիվ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանին առաջարկեց ընդդիմադիրների հետ մեխանիզմ մտածել հետաքրքրություն ներկայացնող հարցերը զեկուցվող դարձնելու համար։
«Առաջարկում եմ գործընկերների հետ մտածել որոշակի մեխանիզմ, որ այս առաջարկները ոչ թե այստեղ, այլ նախօրոք քննարկենք։ Մենք որևէ խնդիր չունենք»,- հայտարարեց քաղաքապետը։