Հայաստանում էլեկտրոնային դեղատոմսի կիրառմանը զուգահեռ՝ մասնագետները գործակցում են բժիշկների, դեղատների հետ, լսում քաղաքացիների առաջարկներն ու փորձում որոշակի լավարկումներ կատարել դեղատոմսի տրամադրման կարգում: Այս եղանակով արդեն մի շարք խնդիրներ լուծվել են: Օրինակ, ի պատասխան մտահոգություններին, թե եթե դեղատանը լույս չկա, ինչպես կարող է աշխատակիցը համակարգչով դեղատոմսը նայել, ստեղծվել է հեռախոսով համակարգ մուտք գործելու հնարավորություն: Դեղերն առանց էլեկտրոնային դեղատոմսի վաճառքի բացառման համար էլ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը խստացված վերահսկողություն է իրականացնում:
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում։