ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Չարլզ Բրաունը նախազգուշացրել է, որ Իսրայելի ներխուժումը Լիբանան՝ կապված «Հեզբոլլահ» շարժման գործողությունների հետ, կարող է առաջացնել Իրանի ընդդիմությունը և վերածվել ավելի լայն տարածաշրջանային հակամարտության, գրում է The Hill թերթը։
«Հեզբոլլահն» ավելի ունակ է, քան ՀԱՄԱՍ-ը՝ հրթիռների քանակով, ընդհանուր հնարավորություններով։ Կարծում եմ, որ Իրանը հակված կլինի ավելի մեծ աջակցություն ցուցաբերել «Հեզբոլլահին»,- ասել է Բրաունը լրագրողներին Բոթսվանա կատարած այցի ժամանակ:
Վերջերս իսրայելական պաշտոնյաները հաճախ են զգուշացնում, որ ավելի լայն հակամարտություն է սպասվում «Հեզբոլլահի» հետ, որն ուժեղացրել է իսրայելական տարածքի հրթիռակոծումը Լիբանանից՝ հաջակցություն ՀԱՄԱՍ-ի:
Իսրայելը հայտարարել է, որ շուտով որոշումներ կընդունվեն Իսրայելի տարածքի վրա «Հեզբոլլահի» հարձակումները դադարեցնելու վերաբերյալ: