Հայաստանը միշտ պատրաստ է կատարել իր աշխատանքը հարկային թափանցիկության առումով: Հայտարարել է գլոբալ ֆորումի քարտուղարության ղեկավար Զայդա Մանատան: Մեր երկրում անցկացվում է հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 6-րդ բարձրաստիճան հանդիպումը: Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը նշել է, որ աշխատանքային երկու օրվա ընթացքում բացահայտվելու են տարածաշրջանային հարկային գործակցության նոր ուղիները:
Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում: