Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում անդրադարձել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին: Կլաարն արձանագրել է, որ թեև միջազգային մասնակցությունը խաղաղության բանակցություններին վերջին ամիսներին ավելի սահմանափակ է եղել, քան նախորդ երկու տարիներին, ԵՄ-ն ուրախ է արձանագրել, որ հայ-ադրբեջանական երկկողմ հանդիպումների ընթացքում գրանցվել է առաջընթաց։
Տարածաշրջանային և միջազգային այլ նորություններ՝ տեսաշարում: