Հունիսի 23-ի երեկոյան մի խումբ անձինք Դաղստանի Դերբենտ և Մախաչկալա քաղաքներում հարձակվել են ուղղափառ երկու եկեղեցու, սինագոգի և ճանապարհային ոստիկանության հսկիչ կետի վրա:
Զինյալների հարձակման զոհ է դարձել 15 ոստիկան և 4 քաղաքացիական անձ՝ հայտնել է շրջանի ղեկավար Սերգեյ Մելիքովը։ Նրա խոսքով՝ զոհերի թվում է մեկ հոգևորական, որն ավելի քան 40 տարի ծառայություն է մատուցել Դերբենտի ուղղափառ եկեղեցում։ Վիրավորվել է 16 մարդ։ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտնել է Դաղստանում հինգ զինյալի ոչնչացման մասին։
Միջազգային զարգացումները՝ տեսաշարում: