Շենգավիթ վարչական շրջանում շահագործման են հանձնվել հանգստի հարմարավետ գոտիներ՝ հերթականն այս տարի նախատեսված 50-ից: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
2024թ. ընդհանուր առմամբ շուրջ 280 ավտոտնակներով ու ցանկապատված տարածքներով փակված անհարմար բակեր փոխարինվել և փոխարինվում են խաղահրապարակներով, ֆուտբոլի խաղադաշտերով ու հարմարավետ պայմաններով։