Երևանի վարչական շրջանները կունենան նոր գործառույթ: Քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ նշվել է, որ փողոցների ասֆալտբետոնե ծածկի նորոգումների, բակային տարածքների բարեկարգման ու թեքահարթակների կառուցման ծրագրերի պատասխանատվությունն այսուհետ վարչական շրջաններինն է:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում: