Դպրոցի տնօրենը, որը պետք է քաղաքականապես չեզոք լինի, չի կարողանա նաև ավագանու անդամ լինել. սա բազմաթիվ օրինակներից մեկն է: Մայիսի 25-ից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխություններով ավագանիները իրավունք չեն ունենա հանրային ծառայության այլ պաշտոն զբաղեցնել: Նման օրենսդրական խոչընդոտի նպատակը պաշտոնների համատեղման պարագայում շահերի բախման հնարավոր իրավիճակից խուսափելն ու համայնքային իշխանությունների անկախությունը երաշխավորելն է:
Մանրամասները՝ ռեպորտաժում: