Կհայտարարվի Ոսկեպարի 7-րդ դարի եկեղեցու տանիքածածկի վերականգնման շինարարական մրցույթ: Եկեղեցին Տավուշի սահմանազատված հատվածում է:
Տևական ժամանակ կեղծ տեղեկություններ էին պտտվում, թե իբր այն անցնելու է Ադրբեջանի վերահսկողությանը, այնինչ սահմանազատումից հետո եկեղեցին ոչ միայն մնաց հայկական տարածքում, այլ նաև 50 տարի անց առաջին անգամ կվերանորոգվի պետության միջոցներով:
Իսկ եկեղեցին բացառիկ է և ներկայացնում է ճարտարապետական լուրջ արժեք:
Հետաքրքիր է, որ այսօր էլ մշակութային կոթողի ճակատագրով զբաղվում է այն նույն մասնագետը, որը դեռ տասնամյակներ առաջ եկեղեցու հենց այս տեսքով վերականգնման նախագծի հեղինակն էր:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան