Կյանքի գաղափարախոսությունը դարձնել պետական գաղափարախոսություն, ազատություն տալ քաղաքացիների լավ ապրելու մղմանը:
Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական ժողովում, ներկայացնելով Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Երկրի ղեկավարը մանրամասն ներկայացրել է, թե ինչպես է տեսնում Հայաստանի զարգացման ապագան, որոնք են այդ ճանապարհին հիմնական սպառնալիքներն ու մարտահրավերները, անդրադարձել նաև ընդդիմադիր շարժման ձախողման պատճառներին:
Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում: