Տավուշի մարզի սահմանազատված հատվածներում անցկացվում են փշալարային արգելապատնեշներ: Այդպես նույնիսկ անասունները չեն կարողանա անցնել սահմանը: Քաղաքագետները նշում են, որ պետական սահմանի առկայությունը նաև դեէսկալացիայի լավագույն հնարավորությունն է: Իրավագետներն էլ արձանագրում են, որ սահմանազատումն ինքնիշխանության կարևոր ատրիբուտ է:
Որ խրամատը սահմանով փոխարինելը անվտանգության երաշխիք է, ընդունում են բոլորը: Մասնագետների կարծիքները, հիմնավորումներն ու սահմանի բնակիչների մտահոգությունները լսել է Իրինա Մկրտչյանը: