Լարվածությունը նվազեցնելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ենթադրյալ խախտումները վերացնելու համար երկկողմ մեխանիզմ ստեղծելու Հայաստանի առաջարկը ողջունելի է։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
«ԵՄ-ն Վրաստանում ԵՄ առաքելության միջոցով 15 տարի օգնել է նմանատիպ հանդիպումներ կազմակերպելուն և պատրաստ է կիսել իր փորձը»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ հունիսի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին առաջարկել է ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ։