Հունիսի 23-ին, ժամը 11։11-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնուտ գյուղի միջնամասում այրվում է մեկ հարկանի բնակելի տնակ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 4-րդ փողոցի տնակներից մեկում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։49-ին, մարվել՝ 13։12-ին։ Այրվել է տնակը (մոտ 30 քմ):