Հունիսի 22-ին՝ ժամը 22։24-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սառնաղբյուր-Լանջիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 91-րդ կմ-ին բախվել են BMW (վարորդ՝ Զ. Զ., ծնված 1990 թ.) և Lincoln (վարորդ՝ Տ. Ս., ծնված 1976 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, իսկ Lincoln մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տեղի ուժերով փակվել է ավտոմեքենաների գազի բալոնների փականները, Lincoln մակնիշի ավտոմեքենայից դուրս է բերվել ուղևոր Ի. Ս.-ն (ծնված 1977 թ.) և հոսպիտալացվել բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և պարեկային ծառայության աշխատակիցների հետ ուղղել շրջված ավտոմեքենան: