Ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղարությունը ողջունել է Հայաստանի Հանրապետության կողմից Պաղեստինի Պետության պաշտոնական ճանաչումը:
«Բարձր ենք գնահատում այդ քայլը՝ որպես նշանակալի ներդրում պաղեստինցի ժողովրդի օրինական իրավունքների աջակցության և տարածաշրջանային կայունության, անվտանգության և խաղաղության պահպանման գործում»,- նշված է հայտարարության մեջ: