ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Թբիլիսիում անցկացվող Պարածանրամարտի աշխարհի գավաթի խաղարկության վարկանիշային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Գրետա Վարդանյանը 61 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել՝ բարձրացնելով 97 կգ, 100 կգ և 103 կգ։
Այսպիսով Գրետան ապահովել է իր մասնակցությունը Փարիզում անցկացվելիք խաղերին:
Պարալիմպիկ խաղերը տեղի կունենան օգոստոսի 28-ից սեպտեմբերի 8-ը: