ԱԱԾ նախկին աշխատակցի ղեկավարած հանցավոր խումբը զբաղվել է Երևանում և մարզերում միայնակ տարեցների բնակարանների հափշտակությամբ: Կեղծիքը բացահայտվել է գործարքներից մեկի ժամանակ. խմբի անդամները կալանավորված են, գործի նախաքննությունն ավարտվել է:
Քաղաքացիներին պատճառված վնասը 52 մլն դրամ է:
Քննչական կոմիտեում քննվող մյուս հափշտակության գործով վնասը գնահատվում է 2,5 մլն դոլար, իրավապահները փորձում են պարզել, արդյո՞ք այս դեպքում էլ նույն հանցավոր խումբն է գործել:
Մանրամասները՝ ռեպորտաժում: