Լոս Անջելեսում ուսումնամարզական հավաք անցկացնող Հայաստանի ազգային հավաքականը միջազգային մրցաշարի շրջանակում ուժերն է չափել Գվատեմալայի հետ:
Կայացած խաղում Հայաստանի հավաքականը հաղթանակ է տարել 89:57 հաշվով:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Անդրե Սպայթ Մկրտչյանը: Նա վաստակել է 21 միավոր, 7 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 4 արդյունավետ փոխանցում:
Հայաստանի հաջորդ խաղը տեղի կունենա հունիսի 23-ին՝ Crescenta Valley High School-ում։ Հանդիպումը կմեկնարկի տեղի ժամանակով ժամը 17:00-ին (Երևանի ժամանակով առավոտյան ժամը 4։00-ին):