ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է հայտարարություն, որում ներկայացված են ՀՀ մոտեցումները, այդ թվում՝ «երկու պետություն» սկզբունքի մասով: Հանրային լրացուցիչ մեկնաբանություն չունենք: Այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը՝ Պաղեստինի Պետության ճանաչման վերաբերյալ:
«Այս պահին ՀՀ դեսպանի հետ Իսրայելի ԱԳՆ-ում հանդիպում տեղի չի ունեցել»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարություն էր տարածել Պաղեստինի Պետության ճանաչման վերաբերյալ՝ վերահաստատելով հավատարմությունը միջազգային իրավունքին և ժողովուրդների հավասարության, ինքնիշխանության ու խաղաղ համակեցության սկզբունքներին:
Պաղեստինի Պետության նախագահի աշխատակազմը խորին երախտագիտություն է հայտնել Հայաստանին՝ Պաղեստինի Պետության ճանաչման համար։