Բուդապեշտը չի մասնակցի Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ռազմական առաքելությանը՝ հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Նրա խոսքով՝ «եվրոպական գնացքը» գնում է դեպի պատերազմ», մինչդեռ «մեքենավարին չհաջողվեց համոզել, որ ավելի հեռուն չի կարելի գնալ»։
«Այժմ միայն ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կկարողանա «կանգնեցնել գնացքը», եթե նոյեմբերին ընտրությունների արդյունքներից հետո վերադառնա Սպիտակ տուն»,- կարծիք է հայտնել Հունգարիայի վարչապետը:
Օրբանը հավելել է, որ Ուկրաինայում հակամարտությունը հաղթելու Արևմուտքի փորձերն անհույս են։ ՆԱՏՕ-ն հաստատել է Հունգարիայի՝ գործողությանը չմասնակցելու հնարավորությունը։
Միջազգային նորությունները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում։