Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությանը։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից ձերբակալվածների վիճակի վերաբերյալ եվրապատգամավորների հարցին՝ Բորելը նշել էր, որ ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է անում պահպանել պատշաճ իրավական ընթացակարգը, ձերբակալվածների պաշտպանության հիմնական սկզբունքները և ապահովել թափանցիկություն:
Բաքուն այդ հայտարարությունը որակել է «կեղծ և սադրիչ»։ Ադրբեջանի ԱԳՆ-ից վստահեցրել են, թե պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հետ վարվում են 1949 թվականի Ժնևի կոնվենցիաների պահանջներին համապատասխան։