Բելառուսի ԱԳՆ-ի ԱՊՀ երկրների հետ երկկողմ համագործակցության վարչության պետ Սերգեյ Մոլունովը Մինսկում հանդիպել է Հայաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Նարեկ Տիրատուրյանի հետ՝ հայտնել են Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչությունից։
Նշվում է, որ դիվանագետները քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր և համատեղ ինտեգրման կառույցներում փոխգործակցության հեռանկարները։
«Հայկական կողմին է փոխանցվել Բելառուսի ԱԳՆ համապատասխան նոտան», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հումանիտար հարցերի, ընդգծվել են երկու ժողովուրդների բարեկամական կապերը: