Երևանի համար 14 դպրոցի քննական կենտրոնում այսօր 128 դիմորդ միասնական քննություն է հանձնել հայոց լեզվից և գրականությունից: Որոշ դիմորդներ նշել են, որ պահանջները բարդ են եղել, բայց, ընդհանուր առմամբ, ամեն ինչ հանգիստ է անցել: Ավելի քիչ են լարվել նրանք, ովքեր հունվարին ևս հնարավորություն էին ունեցել հանձնելու այս քննությունը:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում։